2001 թվականին հիմնադրված «Լուսարևը» ընտանեկան գինեգործարան է, գտնվում է Հայաստանի գինեգործական տարածաշրջանի սրտում՝ Վայոց Ձորի Արենի համայնքում, որը հայտնի է իր հարուստ գինեգործական ժառանգությամբ: 

 «Լուսարև»ում մենք սիրում ենք զբաղվել նորարարությամբ՝ պահպանելով փորձված տեխնոլոգիաներն ու ավանդույթները։ Արդյունքում ստեղծվում են նուրբ և թարմ համադրություններ։ 

Մեր այգիներում, որոնք շուտով կկազմեն շուրջ 5 հա տարածք, աճեցնում ենք խաղողի 2 սորտեր՝ էնդեմիկ Արենի և Ոսկեհատ։ Սպիտակ խաղողի բերքահավաքն իրականացնում ենք սեպտեմբերին, կարմիրինը՝ հոկտեմբերին, իսկ վաղ բերքահավաքը լինում է օգոստոս ամսվա վերջում կամ սեպտեմբերի սկզբում։ Բերքահավաք իրականացնում ենք ինչպես մեր սեփական այգիներից, այնպես էլ տեղի բնակիչներից խաղողի մթերման ճանապարհով՝ հավատարիմ մնալով համայնքին ներգրավվելու մեր առաքելությանը։