Skip to content Skip to footer

Մեր մասին

«Լուսարև» գինեգործարանը հիմնադրվել է 2001թ-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում Մուրադ և Սամվել Սարգսյան եղբայրների կողմից։ 

«Լուսարև»ում մենք սիրում ենք զբաղվել նորարարությամբ՝ պահպանելով փորձված տեխնոլոգիաներն ու ավանդույթները։ Արդյունքում ստեղծվում են նուրբ և թարմ համադրություններ։ 

Մեր այգիներում, որոնք շուտով կկազմեն շուրջ 5 հա տարածք, աճեցնում ենք խաղողի 2 սորտեր՝ էնդեմիկ Արենի և Ոսկեհատ։  Սպիտակ խաղողի բերքահավաքն իրականացնում ենք սեպտեմբերին, կարմիրինը՝ հոկտեմբերին, իսկ վաղ բերքահավաքը լինում է օգոստոս ամսվա վերջում կամ սեպտեմբերի սկզբում։ Բերքահավաք իրականացնում ենք ինչպես մեր սեփական այգիներից, այնպես էլ տեղի բնակիչներից խաղողի մթերման ճանապարհով՝ հավատարիմ մնալով համայնքին ներգրավվելու մեր առաքելությանը։ 

Բերքահավաքից հետո խաղողը արկղերով տեղափոխում ենք «Լուսարև» գինեգործարան, որտեղ մեր մասնագետների հոգատար ձեռքերով առանձնացվում են լավագույն հատիկները և ուղարկվում մշակման։ Մամլման աշխատանքներն իրականացնում ենք փոքր տարողությամբ գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս բացառիկ որակ հաղորդել «Լուսարևի» ամեն կաթիլին։ 

«Լուսարև» գինիների պահպանման և հնեցման համար օգտագործում ենք արցախյան կաղնու տակառներ, կարասներ և գինեգործական բետոնե ձվաձև տարաներ։