Skip to content Skip to footer
«Frunze Estate Winery»

Վերականգնել ազգային արժեքները

«Frunze Estate Winery»-ին հիմնադրվել է 2001թ-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում։ Հիմնադրել են Մուրադ և Սամվել Սարգսյան եղբայրները։ Հիմնադրման գլխավոր նպատակը եղել է համայնքային․ գյուղացիներից մթերել բերք, որպեսզի նրանք չունենան սոցիալական խնդիր։  Առաջնային է եղել ոչ թե արտադրությունը, այլ հանրությանը, ֆերմերներին օգնելը։ Շուտով ստեղծվել է «Լուսարև» բրենդը, որը ծագում է Լուսինե և Արևիկ անուններից։ Այն վաճառվել է միայն Մոսկվայի Ararat Park Hayat-ում։ 2021թ-ին լեյբլին նոր շունչ է հաղորդվել, գործարանը ամբողջությամբ վերանորոգվել է, վերազինվել է նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով։ Այս ամենի արդյունքում բարձրացել է գինու որակը։Ներկա պահին մեր այգիների տարածքը կազմում է 2 հա, ինչը պլանավորվում է առաջիկա 1 տարում հասցնել 10 հա-ի։Գործարանը գտնվում է հենց գյուղի կենտրոնում, աշխատում ենք գյուղի էնդեմիկ խաղողներով՝ Արենի, Խաչ խարջի, Խաթում Խարջի, սպիտակ Արենի։

Ո՞վ ենք մենք

«Frunze Estate Winery»

Միջազգային ստանդարտներին համապատասխան

Ամբողջությամբ վերանորոգված և վերազինված գործարան նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով։

Բարձր որակ

Աշխատանք փոքր տարողությամբ սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս ուշադիր հետևել որակին:

Միայն լավագույն հատիկներ

Գործարանում առանձնացվում են լավագույն հատիկները ապա նոր ուղարկվում մշակման:

Մեր հիմնական գործընկերները

Մեր տեսականին

Գործարանը մասնագիտացված է գինիների արտադրության ոլորտում:

Լուսարև․ լավագույն պահերի քո համադրությունը

2024 © Բոլոր իրավունքները պաշտպանված են