Յուրաքանչյուր ամառվա առաջին շաբաթը Երևանում գինեգործների ու գինեսերների համար ամենասպասվածն է․ այդ օրերին տեղացիներն ու աշխարհի տարբեր անկյուններից Երևան այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունեն քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում վայելելու հայկական տասնյակ ընկերությունների կողմից ներկայացված բազմազան գինիները՝ ուղեկցված համեղագույն խորտիկներով։ Այս տարի ևս Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բարձր տրամադրություն էր՝ ուղեկցված հաճելի երաժշտությամբ և գինու անուշ բույրով։ «Երևանի գինու օրեր»-ն այս անգամ աչքի ընկան իրենց մասշտաբայնությամբ․ ներկայացված էին ավելի քան 70 հայ արտադրողի 700-ից ավելի գինիներ և սննդի 30-ից ավելի տաղավարներ։ Գինու տոնին ներկայացված էր նաև “Frunze Estate Winery”-ն իր երեք նրբահամ գինիներով՝
“Lusarev”՝ կարմիր ու սպիտակ, և “Rose by Frunze”։ Միմյանցից անչափ տարբեր այս համերը սիրվեցին գինու իսկական գիտակների կողմից և հրապուրեցին իրենց նրբահամ երանգներով։ “Frunze”-ի տաղավարը փառատոնի բոլոր օրերին ակտիվ էր և մարդաշատ։ Տոնակատարության ավարտին շատ
այցելուներ հեռացան “Lusarev” և “Rose by Frunze” գինիներով՝ շարունակելու բարձրակարգ գինու վայելքն արդեն տանը։
«Երևանի գինու օրեր»-ը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այս միջոցառումը յուրահատուկ հարթակ է Հայաստանի խաղողագործական կարողությունները ցուցադրելու համար, որտեղ “Frunze Estate Winery”-ն իր յուրահատուկ տեղը գտավ գինու լավագույն բրենդների կողքին։